CAPO

CAPO

WLCOME to CAPO blog!!

Here it is MY Blog. It's about me and my days, my interests and works. Tell me what You think at Facebook or signorecapo@gmail.com.  It's very imptortant for me. Grazie

Tuesday, December 15, 2009

ԿՅԱՆՔ????????????

                              

Կյանք...ին՞չ է կյանքը...ո՞վ գիտի...ե՞րբ է սկսվել...ինչքա՞ն պետք է շարունակվի...կամ ինչի՞ համար է ընդհանրապես: Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Ո՞վ է մեզ կյանք պարգևել, մեզ՝ ՄԱՐԴԿԱՆՑ: ԱՍՏՎԱ՞Ծ.... համոզված ե՞ք...հնարավոր է, բայց ոչ միանշանակ: Մարդ, երեխա...ծնվում են, սկսում ապրել, տեսնում կյանքի ուրախություններն ու դժվարությունները, դպրոց գնում,դառնում գրագետ, լավ աշխատանք գտնում, կամ փորձում գոյատևել պայքարելով, հասնում հաջողությունների, երջանկության... այսինք փող աշխատում, ամուսնանում, երեխաներ...թոռներ..միգուցե ծոռներ...իսկ երբևէ ինչ որ մեկը մտածե՞լ է ԻՆՉԻ՞ համար........ Մեզ բոլորիս միևնույն ուղին է սպասվում...միևնույն ավարտը, ճակատագիրը...Մեկը հասնում է իր վերջին դժվար ճանապարհով, մյուսը՝ ավելի թեթև և հեշտ...

 Չէէէէէէէ, սա էլ այդպես չէէ: Իսկ եթե մեկը, ապրում է իր երիտասարդության ամենահաճելի, ամենաուրախ, ամենահիանալի ժամանակները, ամբողջ կյանքը դեռ առջևում է...և ահա, արի ու տես, որ ԻՆՉ-ՈՐ մեկի «չար կատակի», «աչքափակության» պատճառով նա հեռանում է այս աշխարհից...մեկ վայրկյան, և նա այլևս չկա, նրան այլևս երբեք չես տեսնելու, նա այլևս չի ապրելու այդ ՆՈՒՅՆ ամուսնության, երեխաների, երջանկության համար... Ի՞նչ է սա..Կյանքի դաժան կատա՞կ...Կյանքի անարդարությունների՞ց...ԻՍԿ ԻՆՉԻ՞՞՞՞՞... ի՞նչ մեղք ունի մի երիտասարդ՝ բարի, սիրելի բոլորի կողմից, հիանալի անձնավորություն, ամենաիսկական ընկեր, փայլուն զավակ, ամենաբարձրագույն հատկանիշներով մի պատանի, որ հեռանում է այս կյանքից, այն էլ ուրիշի անուշադրության, ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ պատճառով... Իմա՞ստ...ՉԿԱ՛՛՛՛՛՛...Հասկանու՞մ եք, որ իմաստ չկա, արդարացում չկա՛ այդ դաժանությանը...Ինչու՞ նրան հնարավորություն չտրվեց շարունակել կյանքը, տեսնել կյանքը, ապրել կյանքը....

  Չգիտեմ ի՞նչ ասել...լուրջ չգիտեմ...«ՄԱՀ» ամենահեշտ բանն է, ապրելն է դժվար...ուրեմն ինչի՞ մեկից, առանց նրա ցանկության, առանց որևէ դրդապատճառի վերցնել ԱՊՐԵԼՈՒ միջոցը, կյանքը.....  Կապ չունի՛ ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ում հետ է ապրում կամ ով է նրա գլխավերևում... ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի վաղը, ինչպես կանցնի վաղվա օրը....  Նախազգուշացումներն անիմաստ են, Դուք կարող եք ամեն օր մնալ տանը կամ ապրել որևիցէ Բունկերում... Բնությունն է որոշում Ձեր «ՎԱՂՎԱ ՕՐԸ».... Այնպես որ ապրե՛նք համերաշխ, ապրե՛նք ուրախ՝ մեկս մյուսի հետ բարեկամ, լավատես, չանե՛նք ՉԱՐԻՔ, թեկուզ օրական մանր, գրեթե աննկատ կռիվներ, բարկացումներ, գործողություններ՝ հանուն սեփական ՇԱՀԻ, չէ՞ որ այդ փոքրիկ «գործողությունները» կարող են ճակատագրական լինել դիմացինի համար, սիրե՛նք իրար: Չե՞ք սիրում...ՄԻ՛ ԱՏԵՔ: Ապրե՛նք յուրաքանչյուր օրով, ինչպես ամենալավ ՕՐՆ ամբողջ աշխարհում և կյանքում: 

  ....... Չգիտեմ էլ ինչ ասեմ.... Ապրե՛նք՝ լավատեսությամբ սպասելով  ՎԱՂՎԱՆ....